Իտալական ոստիկանությունը ձերբակալել է խոշորագույն միջազգային թմրակարտելի անդամներին
Международные новостиԻտալական ոստիկանությունը հերոինի վաճառքով զբաղվող խոշորագույն կարտելի վնասազերծման գործողության շրջանակներում ձերբակալել է 19 մարդու, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ ձերբակալվածները հիմնականում Տանզանիայից են, իսկ գործողությունը անցկացվել է Աֆրիկայից, Ասիայից եւ Եվրոպայից ավելի քան 150 կասկածյալների հանդեպ։
Հետաքննությունը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալներից մեկը Լեհաստանում իր բազայի միջոցով Ասիայից Իտալիա հերոին է առաքել։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, երկու կասկածյալներ Բուրունդիից են։
Ոստիկանությունում նշել են, որ թմրակարտելի անդամները ձգտել են համեստ կենսակերպ վարել, ապրել են սովորական տներում, աշխատել են վարսավիր, վաճառող եւ զբաղվել են այլ օրինական գործունեությամբ։
Հետաքննության սկզբից ձերբակալվել է 144 առաքիչ։
Ընդհանուր առմամբ, մի քանի տարվա ընթացքում ոստիկանությունը 35 միլիոն եվրոյի հերոին եւ 4,2 միլիոն եվրոյի կոկաին է առգրավել։