Պոգբան հայտարարել է խաղադաշտ վերադառնալու ժամկետը
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է վնասվածքից ապաքինվելու ընթացքի մասին:
«Դժվար է տեսնել՝ ինչպես են խաղընկերներս առանց ինձ մարզվում կամ հանդիպումներ անցկացնում: Այնուամենայնիվ, այս հանգիստն ինձ անհրաժեշտ էր:
Արդեն 2 շաբաթից կկարողանամ խաղադաշտ դուրս գալ և օգտակար լինել թիմին: Անհեմբերությամբ սպասում եմ, թե երբ եմ կրկին հաղթանակ տանելու»,- RMC Sport-ի հաղորդմամբ՝ ասել է Պոգբան:
Հիշեցնենք, որ Պոգբան վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 30-ից:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: