Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարներին
ЭкономикаՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։
Հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին: Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել է, որ ընկերությունն արդեն իսկ սկսել է կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, այնպես էլ այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավատների համար՝ հետագայում նրանց ընկերությունում ներգրավելու նպատակով: «Սինոփսիս-Արմենիան»-ն մեծ փոփոխություններ ու առաջընթաց է ունեցել վերջին տարիներին, շատ առաջատար ծրագրեր են մշակվել այստեղ: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք մեր գործունեությունը ծավալել նաև Գյումրիում»,-ասել է Չի-Ֆուն Չանը:
Նա հյուրերին ներկայացրել է նաև նախագահական մեկ այլ նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին՝ նշելով, որ ի թիվս այլ խոշոր ընկերությունների, ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաև «Սինոփսիս»-ի հետ: