Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ը կարող են աշխատանքային մակարդակով նոր բանակցություններ սկսել նոյեմբերի կեսին
Международные новостиՀյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ը կարող են աշխատանքային մակարդակով բանակցությունների նոր փուլ սկսել նոյեմբերի կեսին՝ արագացնելու համար առաջընթացը մինչեւ վերջնաժամկետի ավարտը, որը սահմանել է Փհենյանը։ Այս մասին ասել է հարավկորեացի պատգամավոր Լի Յուն Չժեն Ազգային հետախուզական ծառայության ճեպազրույցին մասնակցելուց հետո, տեղեկացնում է Reuters-ը։
Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հանդիպել են հոկտեմբերին Ստոկհոլմում, առաջին անգամ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսին պայմանավորվեցին վերսկսել բանակցությունները միջուկազերծման մասին։
Սպասվում է, որ երկու կողմերը նորից կհանդիպեն դեկտեմբերից ոչ ուշ՝ մինչեւ Փհենյանի հաստատած վերջնաժամկետը։
Պատգամավորի խոսքով՝ Կիմ Չեն Ընը նախատեսում է եւս մեկ գագաթաժողով Թրամփի հետ դեկտեմբերին, եւ, գուցե, մինչ այդ կայցելի Չինաստան։