Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված Թուրքիայի սկանդալային որոշման դեմ դատական հայց են ներկայացրել
Международные новостиՊոլսո հայոց պատրիարքի ընտրություններում թեկնածուների նկատմամբ սահմանափակումներ մտցրած պետության որոշման դեմ ստամբուլահայ համայնքի մի խումբ քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, ստամբուլահայ քաղաքացիների խումբը, որոնք իրենց անվանում են «Հասարակական նախաձեռնություն», հայտնել են Թուրքիայի ՆԳ նախարարության կողմից Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված սկանդալային կանոնակարգի չեղարկման համար դատական հայց ներկայացնելու մասին։
Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարության կողմից Հայոց պատրիարքարան ուղարկված կանոնակարգում նշվել է, որ ընտրությանը կարող են մասնակցել միայն Պոլսո հայոց պատրիարքարանի ենթակա հոգեւորականները։
Մինչ այս ընտրություններին կարող էին մասնակցել Թուրքիայում ծնված եւ աշխարհի ցանկացած վայրում հոգեւոր ծառայություն իրականացնող հայ հոգեւորականները։