Քարդաշյանի հիմնական նպատակն է նիհարել իր քառասունամյակի նախաշեմին
Международные новостиsunmag.me-ն «Քիմ Քարդաշյանը իր քառասունամյակի նախաշեմին սկսել է ակտիվորեն մարզվել» վերնագրով հոդվածում գրում է, որ այցելելով պատմական հայրենիք՝ Հայաստան, Քիմ Քարդաշյանը սիրահարվել է տեղական խոհանոցին:
Սակայն ներկայումս ռեալիթի-շոուի աստղը ստիպված է ընդունել, որ լավաշը, բիշին, տոլման և այլ ուտեստները չէին կարող չազդել իր կազմվածքի վրա:
Օրերս Քիմը նկարներ է հրապարակել իր անձնական մարզիչ Մելիսսա Ալկանտարոյի հետ իր երեկոյան մարզումներից:
Ընդ որում, նա գրառում է կատարել այն մասին, որ դահլիճ է գնացել ընթրիքից առաջ, որը երբեք առաջներում չէր արել, և լավ զգալու համար պետք է նիհարել:
Ով ով, բայց Մելիսսան հաստատ կարող է օգնել աստղին:
Քիմը իր մարզիչին գտել է «Ինստագրամով» և երկար ժամանակ հիացած է եղել նրա «առաջ և հիմա» լուսանկարներից, որտեղ երևում է, թե ինչպես է հղիությունից հետո կինը նիհարել 30 կիլոգրամ: Ներկայումս էլ Մելիսսան հրաշալի կազմվածք ունի և օգնում է հոլիվուդյան աստղերին հասնել նույնին:
Ըստ նրա, նիհարելու գաղտնիքը սննդի մեջ է, այն պետք է պարունակի «լավ» ածխաջրեր, ինչքան հնարավոր է քիչ ալկոհոլ և օրական չորս լիտր ջուր:
Բացի դա, նա համարյա չի ուտում մշակված կամ տապակված սնունդ, ինչպես նաև սերուցքային կարագ և կաթնամթերք: Քիմ Քարդաշյանի հիմնական նպատակն է նիհարել իր քառասունամյակի նախաշեմին:
Տեսնենք՝ կստացվի, թե ոչ:
Կամո Խաչիկյան