ՀՀ ԱԺ հանձնաժողովում քննարկել են Ջրի ազգային խորհրդի լուծարման հնարավորությունը
ЭкономикаՕրինագծերի փաթեթով առաջարկվում է ցրել Ջրի ազգային խորհուրդը։ Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովում, երկրորդ ընթերցմամբ Ջրային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, նոյեմբերի 8-ին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարը, մասնավորապես, նշեց, որ խորհրդի լիազորությունները կդրվեն շրջակա միջավայրի նախարարության վրա։ Նա նաեւ հիշեցրեց, որ խորհրդի խնդիրների մեջ էր մտնում ջրային ռեսուրսների կառավարունը, այդ թվում, փոքր հէկերի եւ Արարատյան հովտի արտեզյան հորերի օգտագործման դեպքում ոռոգման ջրի օգտագործման թույլտվություն տալը։
Մինչդեռ, նախարարի խոսքով, երկրի կառավարության կողմից արդեն հաստատվել են ջրային ռեսուրսների կառավարման պլանները, ինչն, ըստ էության, հանգեցրել է խորհրդի կողմից իր գործառույթների եւ այն դերի կորստին, որը նա կատաել է մի քանի տարի։
Նշենք, որ խորհուրդը գլխավոր խորհրդակցական մարմինն էր ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, իսկ կառույցի ղեկավարն ի պաշտոնե Հայաստանի վարչապետն էր։
Օրինագիծն արդեն երկրորդ անգամ ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։