Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (ֆոտո)
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի մարզմանը մասնակցել են հրավեր ստացած 24 ֆուտբոլիստներից 21-ը: Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը հավաքականին կմիանան ավելի ուշ:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։