Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը
Международные новостиmetronews.ru-ն «Հայտնի է դարձել, թե կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները որտեղ են ձմռանը հանգստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ պարզվում է՝ կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները ձմռանը ճանապարհորդելու համար տարբեր ուղղություններ են ընտրում:
Այս մասին հայտնել են Tutu.ru զբոսաշրջային ծառայության մասնագետները:
Նրանք իրենց հետազոտության ընթացքում վերլուծել են ձմռան ընթացքում ավիատոմսերի ամրագրումները:
Ընդ որում, պարզվել է, որ ամենահաճախ ձմեռային զբոսաշրջության մեկնողները «խեցգետիններն» են, իսկ ամենապասիվները՝ «կարիճները»:
Միևնույն ժամանակ, կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր «ձմեռելու» սիրած երկրները: Առավել բազմակողմանի ճանապարհորդները «ցուլերն» են. նրանց ուղղություններն են Չեխիան, Իտալիան, Բելառուսը, Ավստրիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը: «Խեցգետինները» նախընտրում են Ռուսաստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հունաստանը և ԱՄՆ-ը:
«Երկվորյակների» սիրած երկրներն են Ֆրանսիան, Հնդկաստանը, Վիետնամը և Հունգարիան: «Ջրհոսները» հակված են թռչել ԱՄԷ և Շվեյցարիա, իսկ «առյուծները»՝ Գերմանիա, Իսրայել և Շրի Լանկա:
«Այծեղջյուրներին» շատ կարելի է հանդիպել այն ինքնաթիռներում, որոնք թռչելու են Հայաստան և Ղազախստան, իսկ «աղեղնավորներին»՝ Պորտուգալիա: «Խոյերը» նախընտրում են ձմռանը ուղևորվել Լատվիա, իսկ «կույսերը»՝ Ղըրղըզստան:
Միայն «կարիճներն» են, որ չունեն «ձմեռելու» սիրած երկիր:
Կամո Խաչիկյան