Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 477.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.36 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.60 դրամ (նվազել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45 դրամ (աճել է 0.03)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 260.22 դրամ, ոսկի՝ 22,458.88 դրամ, պլատին՝ 13,310.45 դրամ: