Դիեգո Կոստան չի խաղա մի քանի ամիս
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մի քանի ամիս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ պարանոցի հատվածում միջողային սկավառակի ճողվածքի պատճառով, հաղորդում է AS-ը։
Առաջիկա օրերին կընտրվի 31-ամյա ֆուտբոլիստի բուժման եղանակը։ Չի բացառվում, որ կպահանջվի վիրահատություն։
Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել 2 գոլ։