Համացանցում հայտնվել է մի տեսանյութ որտեղ ատամնաբույժը շատ դաժան կերպ է վերաբերվում իր մոտ եկած ուղեղային կաթվածով հիվանդ երեխային
TVՂազախստանի սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ ատամնաբույժը շատ դաժան կերպ է վերաբերվում իր մոտ եկած հիվանդ երեխային: Կա տեղեկություն այն մասին, որ տղան հւվանդ է մանկական ուղեղային կաթվածով:
Երեխան լաց է լինում, իսկ բժիշկը նրան հանգստացնելու փոխարեն ֆիզիկական ուժ է գործադրում: Նախ` բռնի ուժով երեխային պառկեցնում է ստոմատոլոգիական աթոռի վրա, հետո բռնում է ոտքերը, ապա ինչ-որ առարկայով վախեցնում փոքրիկին: Այս ամենին ներկա են երկու բուժքույրեր, որոնք չեն էլ փորձում օգնել երեխային:
Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանի Ակտաու քաղաքում, միջադեպը ֆիքսել են տեսախցիկները, որոնց մասին բժիշկը հավանաբար մոռացել էր:
Երեխայի մայրն անմիջապես դիմել է ոստիկանություն: Բժիշկը ներողություն է խնդրել և ասել, որ ինքը վատը չի կամեցել փոքրիկին և կոպիտ գործողությունների է դիմել ընդամենը մի նպատակով, որպեսզի հեռացնի երեխայի հիվանդ ատամը: