Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
КультураՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ կունենա Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում հանդես գալու հրավերը ստացել է «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կներկայացնի հայ և ռուս կոմպոզիտորների՝ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ հանդես կգա հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։