Իրաքում բողոքի ցույցի մասնակիցները փակել են երկրի գլխավոր նավահանգիստ տանող ճանապարհները
Международные новостиԻրաքում բողոքի ցույցի մասնակիցները փակել են երկրի գլխավոր նավահանգիստ տանող ճանապարհները, իսկ Բաղդադում ցուցարարները ստիպել են փակել Կենտրոնական բանկը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աշխատակիցներին:
Բասրայի ներկայացուցիչը հայտնել է , որ ցուցարարները անվադողեր են այրել՝ փակելով Ումմ Ղասր նավահանգիստ տանող ճանապարհները, որով իրականացվում է երկիր ապրանքների ներմուծման մեծ մասը: Այդ ընթացքում Բաղդադում Կենտրոնական բանկից աշխատակիցներին տարհանել են, երբ մարդկանց բազմությունը մոտեցել է այդ շրջանին:
Երկու ցուցարարներ նախօրեին վիրավորվել էին, երբ անվտանգության ուժերը ցուցարարների հետ նոր բախումների ժամանակ արցունքաբեր գազ էին կիրառել: