Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ (ուղիղ)
TVԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսները Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում են. նրանք հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Միաժամանակ, շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ հայաստանի երիտասարդական միության անդամները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից եւ շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ ՀՅԴ երիտասարդները նստացույց են կազմակերպել նախարարության շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ ԵՊՀ 58 դասախոս մեկ օրով խորհրդանշական գործադուլ էին հայտարարել նախօրեին՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով նոյեմբերի 6-ից դասադուլի մեջ գտնվող՝ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողներին: Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից, որով նախատեսվում է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում: