Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
ОбществоԱրցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:
«Երեկ Արցախում ականի պայթյունից վիրավորվել է ժամկետային զինծառակող Ա. Սադյանը: Նրան Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել են»,-ասաց համայնքի ղեկավարը: Նա հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են Ստեփակերտի հոսպիտալ:
Ավելի վաղ հայտնել էինք` Տավուշի մարզում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: