Շարլոտա Բրոնտեի գիրքը, որը նա 14 տարեկանում է գրել, Փարիզի աճուրդում վաճառքից հետո տուն կվերադառնա
КультураԱնգլիացի հայտնի գրող Շարլոտա Բրոնտեի ստեղծագործությունը, որը նա գրել է 14 տարեկանում, Փարիզի աճուրդում վաճառքից հետո տուն կվերադառնա «Բրոնտեի միության» շնորհիվ, հայտնում է BBC-ն։
«Ամսագիր երիտասարդ տղամարդկանց համար» պատմվածքը կփոխանցվի Ուեստ Յորքշիր շրջանի Խոերտե քաղաքում Բրոնտե քույրերի թանգարանին։
Այն գնվել է 600 000 եվրոյով։ Պատմական ստեղծագործության գնման համար միջոցների հավաքագրումը նախաձեռնել էր «Բրոնտեի միությունը», որն էլ զբաղվում է թանգարանը պահելով։
Գրքի հետքը կորել էր 2011թ․, երբ այն հերթական անգամ վաճառվել էր աճուրդում։
«Ամսագիր երիտասարդ տղամարդկանց համար» ստեղծագործությունը ներառված է «փոքր գրքերի» շարքում, որ գրել է Բրոնտե քույրերից ավագը։ Մինչեւ մեր օրերն են հասել այդ ստեղծագործություններից հինգը։ Դրանցից չորսն արդեն Բրոնտե քույրերի թանգարանում էր։
Անգլիացի գրող Շարլոտա Բրոնտեն համաշխարհային ճանաչում է ստացել «Ջեյն Էյր» վեպի շնորհիվ, որը նա գրել է 1847 թվականին։