Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել
Международные новостиԱտոմային էլեկտրակայանի վառելիքային սռնի հիշեցնող առարկա է գտնվել Ճապոնիայի հարավում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Кyodo-ին։
Նշվում է, որ գտածոն հայտնաբերվել է Միյակոձիմա ոչ մեծ քաղաքում, որը ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայում է։
Այդ առարկան փողոցում պատահաբար գտել է տեղի բնակիչը։ Պրեֆեկտուրայի իշխանություններն անհապաղ գտածոն հայտնաբերելու վայր են կանչել ինքնապաշտպանության ուժերի տեղի կայազորի մասնագետներին։ Նրանք չափումներ են կատարել եւ բարձր ռադիացիոն ֆոնի նշաններ չեն հայտնաբերել։
Իշխանություններն առայժմ չեն կարող պատասխանել այն հարցին, թե որտեղից կարող էր այդտեղ հայտնվել այդ առարկան, որը մանրազնին կուսումնասիրվի։ Օկինավա պրեֆեկտուրայում, ի տարբերություն Ճապոնիայի մյուս շրջանների, ատոմակայաններ չկան։