Մեծ սողանք Բաքվում
Международные новостиԲաքվում սողանքը սրբել-տարել է ավտոճանապարհի մի մասը։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, սողանքը տեղի է ունեցել նախօրեի գիշերը, Բիբիհեյբաթ մզկիթից դեպի Բաքվի կենտրոն ճանապարհին։ Ճանապարհի մի կողմը նստել է։ Փոխադրամիջոցների երթեւեկը այդ տարածքում դադարեցվել է։ Փլուզման տակ են մնացել մի քանի մեքենաներ։
Էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության Ազգային երկրահետախուզական ծառայության գլխավոր ինժեներ Ազիզ Գարալովի խոսքով՝ անցած տարվա փետրվարին տեղի էր ունեցել սողանք Բաիլովյան լեռան աջ ստորոտում։ Հոկտեմբերին Բադամդարա տարածքում նույնպես գրանցվել էր սողանք։ «Երեկ երեկոյան Բիբիհեյբաթ մզկիթի կողքին գրանցվել է սողանք ճանապարհի մոտ 80-100 մետր տարածության վրա։ Սողանքի կառալիզատոր է դարձել մարդկային գործոնը։ Անցած շաբաթ ես խոսել եմ այս տարածքի իրավիճակի մասին։ Լեռան ստորոտին կա մշտական ակտիվություն»,- ասել է ինժեները։ «Բացի այդ, ինտենսիվ մթնոլորտային տեղումների հետ կապված՝ հողը ծանրանում է, ճնշումն՝ ավելանում, եւ տեղի է ունենում սողանք։ Կրկնակի գրանցվել է հենապատի իջեցում, որը կառուցվել էր նավաշինական գործարանի ուղղությամբ»,- ամփոփել է Գարալովը։