Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Օրեր առաջ Երևանում էր երգիծաբան Եվգենի Պետրոսյանը:
Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը երկու օր` նոյեմբերի 20-ին և 24-ին մենահամերգով ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Փաստ» օրաթերթի լրագրողը զրուցել է ազգությամբ հայ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի հետ:
-Վաղո՞ւց չէիք եղել Հայաստանում:
Երեք թե չորս տարի առաջ էի եկել, մշակութային պատվիրակության հետ:
Դեռ այն ժամանակ մտադրություն կար հյուրախաղով հանդես գալ Երևանում, սակայն միայն այժմ ստացվեց:
Կազմակերչական հարցերով զբաղվել է «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, որի աշխատանքի շնորհիվ երկու օր հնարավորություն ունեցա շփվել այդքան սպասված հայ հանդիսատեսի հետ:
-Ի՞նչ թեմայի շրջանակներում էին համերգները:
-Ամենատարբեր թեմաների շուրջ` սկսած մեզ հանդիպող կենցաղային մանրուքից մինչև կյանքի այլ ոլորտներ: Կարևորը՝ հանդիսատեսը լիաթոք ծիծաղի, հետո լրջանա, մտածի, եզրահանգումներ անի քո բարձրաձայնած խնդրի մասին, որի վրա միասին ուրախացել էին:
-Իսկ Դուք ինչի՞ վրա եք ծիծաղում:
Իմ տարիքի: Իմ հումորները ծնունդ են առնում ժողովրդի առօրյա կյանքից:
Հիսուն տարի է՝ բեմում ծերացել եմ հանդիսատեսի առաջ ու հիմա համարձակ տարեցներին հանդիպող խնդիրները վեր եմ հանում, որ լուծում տրվի:
Պետք է հպարտորեն նշեմ, որ Կովկասում հատուկ հարգալից վերաբերմունք կա տարիքով մեծահասակների հանդեպ, ավանդույթներ կան, որոնք պահպանվում են:
-ՌԴ- ում ո՞վ է Ձեր հանդիսատեսը:
-Իմ մի քանի համերգի ժամանակ սոցհարցում էին իրականացրել, և պարզվել էր , որ նրանք ամենատարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ էին, երևի 20-ից մինչև ...
-Համացանցով շա՞տ են դիտում Ձեզ:
-Համացանցը հումորիստի համար դժբախտություն է: Այն արտիստին զրկում է հանդիսատեսի հետ կենդանի շփումից:
Դու բեմից կարիք ունես լսել, զգալ քեզ համար դահլիճ եկածին:
Չէ՞ որ պիտի նրանց շունչը զգաս, ծիծաղը լսես, որպեսզի գնահատված լինես: Արտիստն ապրում է՝ իր էմոցիաները տալով ու ստանալով:
-Երիտասարդների մեջ Ձեզ փոխարինողներ կա՞ն:
-Մենք շոուբիզնես չենք, այստեղ կիսատաղանդ լինել չի կարելի, այս ժանրը դա չի հանդուրժի:
Հումորիստը, երգիծաբանը չպետք է համատեղ շոումեն ու երգիչ լինի: Ես սպասում եմ ինձ փոխարինողին նոր սերնդից, ով հատուկ տաղանդով հումորիստ դերասան կլինի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում