Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհին «Օպելը» գլորվել է ձորը. Հիվանդանոցի ճանապարհին ուղեւորը մահացել է
Событие дняՆոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 45-ամյա վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 45-ամյա ուղեւոր Վաչագան Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։