Հայաստանը շրջանցել է Չինաստանին ու դարձել առաջատար
Международные новостиuvelir.info.ru-ն գրում է, որ ըստ Ռուսաստանի Դաշնության վիճակագրական տվյալների, վերջին երեք (2016-18) տարիներին ռուսական շուկայում թանկարժեք քարերի, մետաղների և դրանցից պատրաստված զարդերի ներմուծման մասնաբաժնի համար պայքար են մղել Չինաստանը, Հայաստանը, Իտալիան, Թաիլանդը և Բելառուսը:
Այդ հինգ ներկրողներին բաժին է ընկել Ռուսաստան «թանկարժեք» ներմուծման 50%-ից ավելին:
Երկար տարիներ անփոփոխ առաջատար է եղել Չինաստանը, իսկ Հայաստանը աստիճանաբար հաստատվել է երկրորդ տեղում՝ իրենից հետ թողնելով Թաիլանդին և Իտալիային:
Եվ ահա, ՌԴ մաքսային ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվար-օգոստոսի դրությամբ, Հայաստանը ճեղքում է արձանագրել և, ավելի քան երկու անգամ առաջ անցելով իր ավանդական մրցակից Չինաստանից, դարձել է Ռուսաստանի հիմնական «թանկարժեք» ներմուծողը:
Հայաստանի ցուցանիշը մոտ 141 մլն դոլար է, իսկ Չինաստանինը՝ շուրջ՝ 62 մլն դոլար:
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ցուցանիշները եղել են հետևյալը. Հայաստան՝ 95 մլն, Չինաստան՝ 135 մլն դոլար:
Այս տարվա ութ ամիսներին հնգյակից դուրս են մնացել նաև Թաիլանդը և Բելառուսը, իսկ նրանց փոխարեն հնգյակ են մտել Մեծ Բրիտանիան և Գերմանիան:
Կամո Խաչիկյան