Կատարողական արվեստով զբաղվող մարդը պարտավոր է միշտ սովորել
ИнтервьюPast.am-ը գրում է՝
Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»- ը նախագծի կույր լսումներին մասնակցում էր նաև մեր հայրենակիցը` Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:
Ժտացող, պայքարող, էությամբ անկեղծություն տարածող երգիչը «Ձայն»-ի տաղավարում մինչև վերջ փայլուն կատարում ունեցավ և վայելքից հետո Մելադձեն շրջվեց ու նրան գրկաբաց ընդունեց իր թիմ:
Past.am-ը զրուցել է արտիստի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք դժվար չէր լինել մասնակից, երբ ինքդ եղել ես ժյուրի:
- Դուք ինքներդ երաժշտական մրցույթների ժամանակ երգչին ընտրող կողմ եք լինում , հոգեբանորեն դժվար չէ՞ր հետ քայլ անելը:
- Այո, ես ունեմ ճանապարհ անցած և այնպիսի գործունեություն եմ իրականացնում մշակույթի և գիտության բնագավառում, ինչպես նաև միջազգային մրցույթներում ժյուրի եմ հրավիրվում ու իմ կարծիքն եմ ասում և գնահատում, բայց հստակ ասեմ, որ սա ինձ համար հետ քայլ չէր: Երբեք ուշ չէ քո ոլորտում մրցակցության մեջ մտնել, փորձել քո ուժերը նմանատիպ մասշտաբային ծրագրերում: Այնպես, որ ես հոգեբանորեն պատրաստ եմ եղել մուտք ունենալ, նույնիսկ չհասնել կույր լսումներին: Այդպիսի նախագծերում կլինեն նաև խոչընդոտող հանգամանքներ` քաղաքականություն և այլն, որոնք կարող են ազդել քո հետագա քայլերի վրա, հուզմունքը չպետք է ազդի վրադ այնքան, որ խանգարի, այն ուժ պիտի տա, որ հասնես ցանկալի նպատակին:
- Ինչպե՞ս առաջացավ այնուամենայնիվ լինել համարձակ և մասնակցել «Ձայն»-ին:
- Ընթացքում միշտ հետևում էի, դիտում էի այդ երաժշտական նախագծերը, ցանկություն կար մասնակցելու, սակայն միշտ մտածում էի ինչ ֆորմատով և որտեղ: Շատ հավանում եմ անգլիական տարբերակ, բայց հետո որոշեցի մասնակցել ավելի մոտ մեր տարածաշրջանին ու ընկերներիս հետ քննարկելուց, խորհրդակցելուց հետո արդեն պարզ էր որ պետք է մեկնեմ: Ռուսական «Ձայն»-ը իր վարկանիշով, հեռարձակման ու դիտելիության առումով աշխարհում երկրորդն է երաժշտական ֆորմատի մեջ:
- Ձայնից, երաժշտական գրագիտությունից զատ էլ ի՞նչ հատկանիշներ են պետք մասնակցին նմանատիպ մրցույթների համար:
- Նպանատիպ նախագծերում իհարկե առաջնայինը ձայնն է , հետո մասնագիտական պատրաստվածությունն ու ամենակարևորը անկեղծությունը: Անկեղծություն հանդիսատեսի ու քեզ մեջքով նստած հանրահայտ մարդկանց առջև: Պետք է ունենալ էներգիա, ձայնի միջոցով փոխանցվող աուրա , որպեսզի նրանք շրջվեն դեպի քեզ:
- Նախագծում հատկապես ինչը՞ հավանեցիք:
- Նախագծում հավանեցի աշխատող անձնակազմի որակական բարձր պրոֆեսիոնալիզմը: Նրանք չունեն բացասական ամբիցիաներ , դու իրենց համար արտիստ ես , դու իրենց պետք ես: Իրենք հեռուստաշոուն անում են քեզանով: Կա գործող հստակ սկզբունք` մասնակիցը առաջին պլանում է , մասնակիցը ամենակարևորն է: Քեզ անչափ ապահով ես զգում , ամբողջ աշխատակազմը յուրաքանչյուրն իր հերթին պատասխանատու է , որ մասնակիցը ադապտացվի , ինքնաբացահայտվի: Սա է գրավականը , որ այդ հեռուստաշոուն հարգի է և ունի այդքան բարձր վարկանիշ:
- Այդ ֆորմատով նախագծերը հնարավորություն են տալիս սովորելու անկախ տարիքից, կա՞ ինչ որ սահման, որ չեք անցնի, այն ինչ ունեք ձեզ կբավականացնի՞ ու չե՞ք ցանկանա շարունակել: