Եգիպտոսում 3500 տարեկան երեք սարկոֆագ են հայտնաբերել
Культура3500 տարեկան երեք լավ պահպանված սարկոֆագներ են հայտնաբերել ֆրանսիացի հնագետները Եգիպտոսի հարավում գտնվող Էլ Ասասիֆ գերեզմանատանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի հնությունների գործերով նախարարությունում հայտնել են, որ 180-195 սմ երկարությամբ սարկոֆագները պատված են հարուստ փորագրություններով։ Երկու սարկոֆագները պատկանում են կանանց։ «Երրորդի մասին տեղեկատվությունը շատ չէ, քանի որ նրա վրա համարյա գրառում չկա», - ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։
Գիտնականները պարզել են, որ գտածոն պատկանում է փարավոնների XVIII դինաստիային (մ․թ․ա․ 1550-1292թթ․).
Էլ Ասասիֆ գերեզմանոցը տեղակայված է Նեղոսի արեւմտյան ափին։ Այնտեղ հայտնաբերվել են Հին Եգիպտոսի փարավոնների XVIII, XXV եւ XXVI դինաստիաների գերեզմաններ։