Հայկական հյուրասիրություն և արվեստի «մաստեր կլաս»
Международные новостиportamur.ru -ն «Բլագովեշենսկցիներին հյուրասիրեցին ղափամայով և սովորեցրին նուռ նկարել» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Ամուրի ժողովրդական ստեղծագործությունների մարզային պալատը, չնայած լուրջ եղանակային խոչընդոտներին, մարդաշատ էր՝ մարդկանց հրավիրել էին մասնակցել Հայկական մշակույթի օրերի միջոցառմանը:
Հյուրերին ջերմ էին ընդունում, պալատի հենց մուտքի մոտ ապուրներով, մսային ուտեստներով և քաղցրավենիքներով բեռնված սեղան էր բացված:
Եվ այդ ամենը կարելի էր ճաշակել: Հայ տնային տնտեսուհիների պատրաստած այդ բոլոր համեղ տնական ուտեստները հալվում էին բերանում:
Կուշտ կերած հյուրերին հետո հրավիրում էին գեղանկարչության, փայտի փորագրության և թիթեղագործության մաստեր-կլասների:
Նկարիչ Անդրանիկ Պապինյանը բոլոր ցանկացողներին ցույց էր տալիս՝ ինչպես նկարել նուռ, որը իրենից ներկայացնում է հայկական մշակութի մեջ դեռևս միջնադարից մտած ավանդական նախշ:
Բացի այդ ամենը, հյուրերին զարմացրել էին նաև հնչող հայկական երգն ու երաժշտությունը:
Մեծ դահլիճում կայացել էր «Նուռ» պարի համույթի համերգը, որը ուղեկցվել էր հայկական ազգային երգերի կատարումներով և բանաստեղծությունների արտասանություններով:
Կամո Խաչիկյան