Լոնդոնը ցնցում է ապրել հզոր ձայնային հարվածի հետեւանքով. ոստիկանությունում պատմել են՝ ինչ էր դա
Международные новостиԱյսօր առավոտյան հզոր ձայնային հարվածն արթացրել է Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող որոշ կոմսությունների բնակիչներին, հաղորդում է BBC News-ը:
Մարդիկ թվիթերյան գրառումներ էին կատարում, որում գրում էին, որ 04:00-ին նրանք արթնացել են ուժգին «պայթյունի» հետեւանքով:
Նշվում է, որ ձայնային հարվածն այնքան ուժեղ էր, որ շենքերը շարժվել էին: Այնուհետեւ շատերն են լսել ոստիկանության ազդանշանները:
Ուժգին աղմուկն անհանգստացրել է ոչ միայն Լոնդոնի, այլ նաեւ Հարթֆորդշիր եւ Բեդֆորդշիր կոմսությունների բնակիչներին:
Ավելի ուշ Սքոթլենդ-Յարդում բացատրել են ձայնային հարվածի պատճառները. պարզվել է, որ այն առաջացել է RAF ինքնաթիռի՝ լույսի արագությունը հաղթահարելու հետեւանքով:
Հեռուստաալիքը նշում է, որ սովորաբար RAF ինքնաթիռները թույլտվություն են ստանում գերարագ ձայնային արագությամբ թռիչքներ կատարել արտակարգ դեպքերում, օրինակ, երբ անհրաժեշտ է հասնել մեկ ուրիշ ինքնաթիռի: