Անդրբայկալի իշխանությունները տարածաշրջանում սուգ են հայտարարել ՃՏՊ-ի հետեւանքով 19 մարդու զոհվելուց
Международные новостиԱնդբայկալի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Օսիպովը դեկտեմբերի 2-ը տարածաշրջանում սգո օր է հայտարարել Սրետենսկի շրջանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 19 մարդ եւ նույնքանն էլ՝ տուժել: Այդ մասին հայտնել է երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը:
Օսիպովը հավաստիացրել է, որ երկրամասի կառավարությունն օգնություն ցույց կտա բոլոր տուժածների եւ զոհվածների հարազատներին:
Սգո օրն Անդբայկալի երկրամասի ամբողջ տարածքում կխոնարհվեն ՌԴ-ի պետական դրոշները, Անդրբայկալի երկրամասի դրոշները, ինչպես նաեւ չեղյալ կհայտարարվեն ժամանցային հաղորդումներն ու միջոցառումները:
Կիրակի օրը՝ դեկտեմբերին 1-ին, Սրետենսկ – Չիտա մարդատար ավտոբուսն 9 – 12 մետր բարձրության կամրջից ընկել է Կուենգա գետը: Վթարի հետեւանքով զոհվել է 19 մարդ, նույնքան ուղեւորներ հոսպիտալացվել են երեք շրջանային հիվանդանոցներում: Ավտոբուսի վարորդը զոհվել է:
Նախնական տեղեկատվությամբ՝ վթարը տեղի է ուենեցել ավտոբուսի առջեւի անվի պայթելու պատճառով: Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով հարուցել է քրեական գործ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: