Մխիթարյանը իտալերենով խոսել է թիմի հաղթանակի մասին (տեսանյութ)
Спорт«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Վերոնա»-ի հետ խաղում տարած հաղթանակին:
«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով, կարևոր էր հաղթել այս խաղում: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-իտալերենով ասել է հայ կիսապաշտպանը:
Մխիթարյանի խոսքով` թիմում մի շարք ֆուտբոլիստներ նորեկներ են, և այս մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:
Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեl էր «Վերոնա»-ին և առավելության հասել 3։1 հաշվով: Մխիթարայանը դարձել էր գոլի հեղինակ: