Ոստիկանները ուժով ՀՅԴ երիտասարդներին հեռացնում են ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտից (ֆոտո)
ОбществоԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ակնկալիքով նախարարության շենքի մոտ նստած ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներից ոստիկանները պահանջեցին ազատել նախարարության մուտքը։
Ոստիկանը հայտարարեց, որ «Հավաքի ազատությունների մասին» օրենքից չի բխում ձերիտասարդների գործողությունները․
«Ըստ օրենքի 30-րդ հոդվածի՝ հավաքի մասնակիցները պարտավոր են չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող շենքեր, շինությունների ազատ մուտքն ու ելքը»
Երիտասարդներն արձագանքեցին, թե ինչու ոստիկանները չէին միջամտում, երբ դատարանների մուտքներն ու ելքերն էր փակվում։
Ոստիկանությունը պահանջեց, որ ցուցարարներն ազատեն ԿԳՄՍՆ մուտքը, դրա համար տվեցին 5 րոպե։
Ապա նշված ժամանակից հետո ոստիկանները ուժով նախարարության դիմաց նստած երիատասարդներին ուժով փորձեցին հեռացնել։ Երիտասարդները դիմադրում են։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Մինչեւ նախարարության դիմաց նստելը ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։


