Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ
ЭкономикаՊետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով, ինչը կազմում է բյուջեի կանխատեսվող եկամուտների 94,4 տոկոսը՝ 2019 թվականի բյուջեում նախատեսված 1 տրլն 401 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Միեւնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհները սպասվում են 33,8 մլրդ դրամի չափով 2019-ի 39,5 մլրդ դրամի փոխարեն, իսկ մյուս եկամուտները՝ 61,7 մլրդ դրամի չափով ընթացիկ տարում հաստատված 55,1 մլրդ դրամի փոխարեն։
Բացի այդ, 2020 թվականին պետական գանձարանի հարկային եկամուտների տեսակարար կշիռը 2019-ի համեմատ կավելանա 0,3 տոկոսային կետով՝ մինչեւ 22,6 տոկոս։ Պետական գանձարանի մուտքերը պետտուրքերի գծով նախատեսված են 44,6 մլրդ դրամի մակարդակով՝ 2019-ին հաստատված 39,4 մլրդ դրամի եւ 2018-ի փաստացի 37,7 մլրդ դրամի փոխարեն։