Հարուստ աղջիկ՝ սիրուհի՞, թե՞ մուսա
Международные новостиstarhit.ru-ն «Եվգենի Պետրոսյանի սիրուհին օրական ծախսում է 130 հազար ռուբլի» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվգենի Պետրոսյանն իր կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից բաժանվելուց հետո էլ անմասն չի մնացել կանանց ընկերակցությունից:
Ներկայումս Եվգենի Վահանովիչի կողքին համարյա անբաժան կերպով գտնվում է նրա օգնականուհի Տատյանա Բրուխունովան:
Շատերն ասում են, որ նրանց մեջ սիրավեպ կա, բայց աղջիկը ժխտում է այդ բամբասանքները:
Տատյանային հետևող լրագրողները պարզել են, որ նա ոչ մի բանի կարիք չունի:
Պետրոսյանի մոտ աշխատելու իր տարիների ընթացքում նրան հաջողվել է փող կուտակել: Օրինակ՝ այդ աղջիկը Մոսկվայում երկու բնակարան ունի, թանկարժեք իրերի և զարդերի հավաքածու, հագնում է բրենդային և թանկ հագուստներ:
Պապարացցիները նաև պարզել են, որ Բրուխունովան նախընտրում է սնվել «Նացիոնալ» կամ «Դոկտր Ժիվագո» ռեստորաններում և ամեն անգամ վճարել 3-5 հազար ռուբլի: Հաշվարկվել է, որ միջին հաշվով նա օրական ծախսում է մոտ 130 հազար ռուբլի:
Անցած աշնանն էլ Տատյանան Պետրոսյանի հետ Փարիզ էր գնացել:
Հումորիստը և իր մուսան լավ հանգստացել են այդ երազանքների քաղաքում: Արդյունքում Եվգենի Վահանովիչի օգնականուհին դարձել է «Tiffany & Co»-ի անվանական օծանելիքի և զարդերի տեր:
Կամո Խաչիկյան