Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել
Международные новостиԻրանի ոստիկանության երեք աշխատակիցներ զոհվել են զինվորականի կողմից հրաձգության հետեւանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով IRIB հեռուստաընկերությանը։
Դրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Իրանի հարավային Հորմոզգան մարզի Բենդեր Լենգե նավահանգստային քաղաքում։
Զինվորականը կալանավորվել է, դեպքի հանգամանքները պարզվում են, հայտնում է IRIB-ը։