Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
СпортՀայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձավ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն:
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող մրցաշարի 22 տուրերից հետո Անդրիասյանը հավաքեց 17 միավոր և լրացուցիչ միավորներով գրավեց երկրորդ տեղը՝ ոսկե մեդալը զիջելով ռուս Իգոր Լիսիին: Գաբրիել Սարգսյանը 18-րդն է: Նախօրեին էլ Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն: