Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հիմ­նո­վին նոր էլեկտ­րո­նա­յին գնում­նե­րի հա­մա­կարգ է ներդր­վե­լու. նշվել են ժամ­կետ­ներ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի ավարտին նախատեսվում է պետական գնումների էլեկտրոնային նոր համակարգ ներդնել, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են նախաձեռնված։ Այս մասին հայտարարվեց ՀՀ ֆինանսների նախարարության սեմինար-քննարկման ժամանակ, որտեղ, ի թիվս այլ թեմաների, ներառված էին նաև գնումների համակարգում ախտորոշված հիմնական խնդիրները և լուծումները։ 

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը շեշտեց. 

«Մինչև 2020թ.-ի ավարտը խնդիր ենք դրել ունենալ ամբողջովին նոր էլեկտրոնային գնումների համակարգ, նոր ծրագրային ապահովում։ 

Բացի ծրագրի ներդրման տեխնիկական հատվածից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կա նաև ֆինանսական աջակցություն ունենալու պայմանավորվածություն։ 

Կարծում եմ՝ մինչև 2020թ. դեկտեմբեր կունենանք հիմնովին նոր էլեկտրոնային գնումների համակարգ և 2021թ.-ին կսկսենք օգտագործել նորը»,-ասաց Ս. Շահնազարյանը՝ ընդգծելով, որ գործող համակարգը մշակվել է 10 տարի առաջ։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն էլ հավելեց, որ նպատակ են դրել ունենալ մեր կարիքներին համապատասխանող լավագույն էլեկտրոնային գնումների համակարգը. 

«Սեփական սխալների փորձը, թերևս, ամենալավ գիտելիքն է։

 Տասը տարիների ընթացքում հասկացել ենք, թե որոնք են այն խնդիրները, որոնք թե՛ տեխնիկական, թե՛ ընթացակարգային առումով բերում են արդյունավետության ոչ բավարար մակարդակի։ Հիմք ընդունելով թե՛ մեր գիտելիքները, թե՛ մեր գործընկերների փորձը տարածաշրջանում, մենք ամբիցիա ենք դրել ունենալ եթե ոչ աշխարհի, ապա տարածաշրջանի լավագույն էլեկտրոնային գնումների համակարգը։ 

Զրոյից նոր համակարգ է ստեղծվելու։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, ըստ որի՝ Հայաստանում ստեղծված են բոլոր լավ նախադրյալները, որպեսզի իրենց՝ լավագույն համակարգ ունենալու ծրագիրը Հայաստանում իրականացվի, այնուհետև այդ պորդուկտը տեղափոխեն նաև այլ երկրներ»։ 

Քննարկման ժամանակ լրագրողներին հետաքրքրող հարցերի մեջ, իհարկե, ոլորտին առնչվող խնդիրներն էին, որոնք մասնավորապես վերաբերում էին կոռուպցիոն ռիսկերին, մեկ անձից կատարվող գնումներին, որոնց թիվն ավելացել է։ 

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն աշխարհում ընդունված երկու չափանիշի մասին ընդգծեց. «Հրապարակայնություն և մրցակցություն, իսկ մրցակցության հիմքում՝ խտրականության բացառում։ Նախ՝ ի՞նչ է գնումը. դա մի գործարք է, որտեղ մի կողմից կա մեկ խոշոր պատվիրատու, որը շահույթներ ստանալու մեծ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին, կա մասնակիցների մի մեծ խումբ, որոնք ուզում են շահույթներ ստանալ, և կա պաշտոնատար անձ, որը որոշում է կայացնում, թե շահույթ ստանալու հնարավորությունը որ մասնակցին ընձեռի»։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ մեկ անձից, հատկապես հրատապության կարգով կատարվող գնումներին, որոնք, լրագրողների դիտարկմամբ, հատկապես արտացոլվում են տոնական միջոցառումների համար նախատեսված գնումներում, նախարարի առաջին տեղակալը շեշտեց, որ կիսում է մտահոգությունները։ 

«Օրենքով սահմանված է, որ այդ հրատապությունը որոշվում է կառավարության կողմից, և բոլոր այդ որոշումները, որոնք արվել են հրատապության հիմքով մեկ աղբյուրից, արվել են կառավարության որոշումների հիման վրա։ 

Այդ որոշումների ընդունման ժամանակ ֆինանսների նախարարության կողմից հարցադրումներ եղել են։ 

Բայց այստեղ կա երկու բացատրություն. մարմիններն ասում են, որ իրենք միջոցառումների բովանդակության պլանավորման խնդիր ունեն և չեն կարող մեկ տարի առաջ պլանավորել, թե ինչպիսի մշակութային միջոցառումն է պատեհ լինելու կազմակերպել»։ 

Բացի այդ, հաշվի առնելով քննարկումները, նա ընդգծեց, որ նույն մշակութային միջոցառումների մասով գործընկեր գերատեսչությունների ու մարմինների հիմնավորումն այն է, որ նշվածը ենթադրում է սպեցիֆիկ ծառայությունների մատուցում. 

«Օրինակ՝ եթե համերգի կազմակերպման ժամանակ լույսերը չլինեն կոնկրետ այսինչ արտադրողինը, ապա այդ համերգի կազմակերպումը կարող է վտանգվել»։ 

Կ. Բրուտյանն ընդգծեց, որ կարող է միայն կարծիք հայտնել մտահոգող ռիսկերի մասին, իսկ այդ որոշումներն ընդունվում են այդ ոլորտի պատասխանատուների կողմից. 

«Բացի այդ, կարևոր է հատուկ անդրադառնալ յուրաքանչյուր դեպքի, որովհետև ընդհանրացված հարցադրմանը կտրվի ընդհանրացված պատասխան։ Եթե իրապես հետաքրքրում է ձեզ, թե արդյո՞ք կան կոռուպցիոն ռիսկեր, թե՞ ոչ, ապա յուրաքանչյուր դեպք հավաքվում է։ 

Պետական գաղտնիքից բացի, բացարձակապես բոլոր փաստաթղթերը հասանելի են։ Կարող եք դիմել, ստանալ դրանք և հանգիստ հետաքննել»։ Ինչ վերաբերում է այդ համատեքստում օրենսդրական դաշտի խնդրի վերաբերյալ հարցադրմանը, Կ. Բրուտյանը շեշտեց, որ որևէ օրենք իդեալական չէ, օրենքները պետք է համարժեք լինեն միջավայրին, պետք է փոփոխվեն. 

«Այդ տեսանկյունից բացարձակ հավակնություն չկա, որ առկա կարգավորումներն իդեալական են։ 

Բացի այդ, սա այն ոլորտն է, որտեղ իրականում կան միջազգային ստանդարտներ։ 

Հաշվի առնելով այդ ստանդարտները, հայկական իրականությունը, քսան տարվա փորձը, ունենք այն օրենսդրությունը, որն այսօր կա։ 

Ըստ իս՝ համեմատած մյուս երկրների գնումների գործընթացները կարգավորող օրենսդրությունների հետ, մեր երկրի օրենսդրությունը, եթե չասենք, որ ավելի լավն է, ապա առնվազն չի զիջում դրանց»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри