«Միլանի» մարզական տնօրեն. Սպասում ենք Իբրահիմովիչի որոշմանը
СпортԻտալական «Միլանի» մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է առաջարկել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
«Մենք պայմանագիր ենք առաջարկել Իբրահիմովիչին և սպասում ենք նրա որոշմանը: Կարծում եմ՝ առաջիկայում նորություններ կլինեն:
Իբրահիմովիչի ներկայությամբ «Միլանն» ավելի ուժեղ կլինի: Վստահ եմ, որ նա հրաշալի ձեռքբերում կլինի մեզ համար»,- Մասարայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Ավելի վաղ իտալական «Բոլոնիայի» տնօրեն Ռիկարդո Բիգոնը հայտարարել էր, որ ակումբի ներկայացուցիչներն ավարտել են բանակցություններն Իբրահիմովիչի հետ և սպասում են նրա պատասխանին:
2020թ․ հունվարի 1-ին Իբրահիմովիչը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նա հայտարարել էր, որ Միլանն իր երկրորդ տունն է։