Նվերներից՝ ծառատունկ.ինչպե՞ս ենք «դիմավորում» նորածիններին
Международные новостиsm-news.ru-ն «Տարբեր երկներում նորածիններին «դիմավորելու» անսովոր ավանդույթներ» վերնագրով հոդվածում գրում է, որ երեխայի ծննդյան օրը երևի թե ամենապայծառ օրերից մեկն է ցանկացած ընտանիքում։ Թվում է, թե այդ իրադարձության առթիվ դժվար թե ավանդույթներ լինեն։ Բայց որոշ երկրներում դա իսկական ծես է։
Իսկ ինչպե՞ս են տարբեր երկրներում նշում այդ «փոքրիկ» ուրախությունը։ Ֆինլանդիայի կառավարությունը օգնում է ցանկացած հղի կնոջ, իսկ ավելի կոնկրետ՝ երեխայի ծնվելու դեպքում տրվում է ստվարաթղթե տուփ։
Տուփի մեջ նորածնի մեկնարկային հավաքածու է՝ հագուստներ, սպիտակեղեն, խաղալիքներ և այլն, իսկ ստվարաթղթե տուփը անգամ կարելի է օգտագործել որպես նորածնի մահճակալ։
Մայրերն, իհարկե, կարող են ընտրել ոչ թե տուփը, այլ 200 դոլարանոց դրամական աջակցությունը, բայց դա քիչ է պատահում, քանի որ, ի վերջո, տուփի հավաքածուն այդ գումարից ավելին արժե։
Զարմանալի է, բայց Հայաստանում երեխան հենց սկսում է չոչ անել, որոշում են նրա հետագա մասնագիտությունը։
Ավելի կոնկրետ, փոքրիկը հենց ինքն է «որոշում» իր ապագան։ Երեխան պառկում կամ նստում է հատակին, իսկ նրա առաջ սիմվոլիկ իրեր են լցնում՝ ստետոսկոպ, գիրք, բահ, ոստիկանի սուլիչ և այլն։
Ապա ծնողները առաջարկում են երեխային որևէ իր վերցնել, և կապված նրա հետ, թե երեխան ինչ սիմվոլիկ իր կվերցնի, որոշվում է նրա հետագա մասնագիտությունը։
Յամայկայում, ի տարբերություն «իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի և երեխա մեծացնի» ասույթի, ծառ տնկում են երեխայի ծննդից հետո։
Ըստ սովորույթի, սկզբից տղամարդը թաղում է պորտալարը, ապա նույն տեղը ծառ տնկում։ Այս ավանդույթը գալիս է յամայկական «տունն այնտեղ է, որտեղ թաղված է քո պորտալարը» թևավոր խոսքից և խորհրդանշում է հոգևոր կապը ծննդավայրի հետ։
Կամո Խաչիկյան