Ալժիրի երկու նախկին վարչապետները դատապարտվել են երկարաժամկետ բանտային ազատազրկման
Международные новостиԱլժիրի երկու նախկին վարչապետները դատապարտվել են երկարաժամկետ բանտային ազատազրկման՝ կոռուպցիայի աղմկահարույց դատական գործընթացի հետեւանքով, որը սկսվել էր այն բանից հետո, երբ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ապրիլին հրաժարական էր տվել զանգվածային ցուցերի արդյունքում։ Դատավճիռները կայացվել են նախագահական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ, հայտնում է AP-ը։
Նախկին վարչապետներ Ահմեդ Ույախիան եւ Աբդելմալեկ Սելալը, որոնք մտերիմ են եղել տապալված նախագահի հետ, դատապարտվել են 15 եւ 12 տարվա ազատազրկման։
1962թ․ Ֆրանսիայից Ալժիրի անկախացումից հետո առաջին անգամ են նախկին վարչապետները դատարանի առջեւ կանգնել։
Ընդհանուր առմամբ, 19 մարդ է կանգնել դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են փողերի լվացման, ծառայողական դիրքը չարաշահելու եւ այլնի մեջ։