«Բարսելոնան» հրաժարվել է Ռակիտիչին վաճառելու մտքից
СпортԿատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կշարունակի մրցելույթներն Իսպանիայի չեմպիոնի կազմում, հայտնում է Sport.es-ը:
«Բարսելոնայի» վերջին հանդիպումներում Ռակիտիչի խաղը տպավորել է ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, որը որոշել է ձմռանը չհրաժարվել խորվաթ կիսապաշտպանի ծառայություններից:
32-ամյա Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:
Խորվաթ ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին՝ «Սևիլիայից»: