Երևանում ՌԴ 2 քաղաքացի կապել են ՌԴ մեկ այլ քաղաքացու, դանակահարել, թալանել և փախել
Событие дняԴեկտեմբերի 10-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դրամապանակում եղել է մոտ 150 հազար դրամ, 30 վրացական լարի: Ըստ նախնական տեղեկության՝ Իվան Ֆ.-ին դանակով հարվածել է Նիկոլայ Ռ.-ն, այնուհետև կասկածյալները նրան թողնելով կապված վիճակում, դիմել են փախուստի:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: