Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Եթե հարկ լինի՝ կհրավիրեմ միջազգային փորձագետի․ մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Արթուր Աջամյանի իրավահաջորդը՝ պապիկն է լրացուցիչ հարցաքննվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։

«Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Մեզ ներկայացվեցին դրանք վերաբերյալ կայացված որոշումները, մասնավորապես՝ դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննությունների որոշումներ»,-նշեց նա:

Փաստաբանը հայտնեց, որ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում այցելել է նույն տեղամասում վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանին․ «Դավիթ Մելիքբեկյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, որոշակի փոփոխություններ ամեն պահի տեղի են ունենում, բայց վիճակը գնահատվում է, ընդհանուր առմամբ, ծայրահեղ ծանր, հարազատների հետ չհաջողվեց հանդիպել, քանի որ իրենք արդեն հիվանդանոցում չէին, վաղը կրկին այցելելու եմ, արդեն հարազատներին տեսնելու նպատակով»,-նշեց նա։

Փսատաբանը հակված է հավատալ սպանության վարկածին․ «Ես հակված եմ հավատալ, որ առաջինը սպանվել է Արթուր Աջամյանը, ինչից հետո վիրավորվել է Դավիթ Մելիքբեկյանը։ Դատելով վնասվածքներից այդ վարկածին եմ հակված հավատալ։ Արթուրի վնասվածների դեպքում՝ ճակատային հատվածում վերևից ներքև ուղղությամբ, դժվարանում եմ հավատալ, որ տեսականորեն հնարավոր է, որ մարդն ինքն իրեն նման վնասվածք կարողանա պատճառել, ընդհանրապես հավանականություն չկա, իսկ վիրավորի վնասվածքների մասով ես այլ կարծիքներ ունեմ, ոտքից է վիրավոր և դեմքից, ուստի հակված եմ մտածել, որ նախ Արթուրին են սպանել, ապա վիրավորել են Դավիթ Մելիքբեկյանին»։

Հայարփի Սարգսյանը կարծում է, որ խմբակային հանցագործություն է տեղի ունեցել, կան մասնակից երրորդ անձ կամ անձինք․ «Քանի որ մեկը խրամատում է գտնվել, մյուսը խրամատից մոտ 200 մետր հեռավորության վրա, հետևաբար բացառվում է այն վարկածը, որ մեկ հոգին կարողանար 200 մետրի վրա այդպիսի վնասվածնքեր պատճառել։ Այստեղ խմբակային հանցագործություն է տեղի ունեցել»։

Փաստաբանը անդրադարձավ նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի այն հայտարարությանը, որ բռնաբարության դեպքը, որի մասին խոսել էր փաստաբանը, չի հիմնավորվել, բացի այդ խոսքը մարտական փայլուն ուղի ունեցող զորամասի մասին է․

«Լսեցի, որ պատրաստակամ են կազմակերպել, որ գնամ, տեսնեմ զորամասը, իսկ ես պատրաստ եմ փոխնախարարին ցույց տալ այն քրեական գործերը, որ ինձ մոտ առկա են, և այն պնդումը, թե սեռական բռնությունը չի հիմնավորվել, ոչ պատասխանատու հայտարարություններ են, 5 քրեական գործ միայն սեռական բռնության մասով են հարուցված, այսինքն՝ դեռևս նախաքննության փուլ է, և միջամտելը քրեական գործին Պաշտպանության նախարարության կողմից, կարծում եմ, տեղին չէ և նույնիսկ անօրինական է, իսկ յուրաքանչյուր զինվոր մեզ համար հերոս է, բոլոր զորամասերում մենք ունենք հերոսներ, բայց սա բերել կապել քրեական գործի հետ և զորամասում տեղի ունեցած դեպքերի հետ տեղին չէ, հերոսի զորամասը հիշատակելով չենք կարող կոծկել այդտեղ տեղի ունեցած հանցագործությունները»։

Իսկ վիրավորի մասին ապատեղեկատվություն տարածելու մասին փոխնախարարի հայտարարությանն ի պատասխան Հայարփի Սարգսյանն ասաց, որ իրեն Քննչական կոմիտեից են հայտնել, որ Ստեփանակերտի հոսպիտալում է վիրավոր զինվորը․ «Եվ հետո զարմանում եմ իրենց արձագանքի վրա, ի՞նչ կապ ունի դա քրեական գործի հետ»։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Արթուր Աջամյանը իր հարազատներից մեկին ասել է՝ «ում ուզում են սպանել, տանում են, դիրքերում են սպանում», նա ասաց, որ դա խոսում է զորամասում տիրող իրավիճակի, բարքերի մասին, որոնք պատշաճ զինվորական ծառայության հետ աղերս չունեն․ «Այո, խոսքը նաև դիրքերում տեղի ունեցող անօրինակությունների մասին է, որ լսել է Արթուր Աջամյանը, միանշանակ հենց այնպես չի ասել»։

Փաստաբանը մտավախություններ ունի, որ ՊՆ-ն չի ցանկանում բացահայտել տեղի ունեցածը․ «Ես արդեն տեսնում եմ՝ հող են նախապատրաստում, որ ամբողջ մեղքը բարդեն Արթուր Աջամյանի վրա, ինքնասպանություն որակեն, քննչական գործողության մասնակցեցի և հարցադրումներ էին արված, որոնք այս պահին չեմ հրապարակի, բայց այդ հարցադրումներից ակնհայտ էր, որ ցանկանում են ինքնասպանություն որակել, իհարկե միջնորդություններ արեցի, որոշակի շտկումներ արվեցին։ Ես դա թույլ չեմ տա, եթե հարկ լինի, որևէ փորձագետի սխալ եզրակացություն չի անցնելու, ես կհրավիրեմ միջազգային փորձագետի, որովհետև արդեն իսկ պետք է վերացվեն այդ ապօրինությունները։ Այն, որ Քննչական կոմիտեի նկատմամբ ՊՆ-ն ազդեցություն ունի, ակնհայտ է։ Պն-ն փաստորեն մշտապես թելադրել է ՔԿ-ին»։

Իսկ թե որն է պատճառը, Հայարփի Սարգսյանը կարծիք հայտնեց՝ ՊՆ-ն պարզապես չի ցանկանում, որ բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք կարող են իրենց անվան վրա ազդել․ «Իսկ եթե կա խնդիր, նրանք փորձում են թաքցնել։ ՊՆ-ն պատասխանատվություն է կրում ամեն խախտման համար, որ տեղի է ունենում զորամասերում և սա պաշտպանողական դիրք է»։

Փաստաբանի խոսքով՝ փորձագետների վրա էլ է ճնշում եղել, դրա համար ինքը ներկա է եղել և թույլ չի տվել որևէ միջամտություն։

Հիշեցնենք, որ հենց այս զորամասում օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացել էր պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը եւ հրազենային վիրավորում ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри