«Գոնե Սեյրան Օհանյանի հետ կարողանում էինք խոսել». սևազգեստ մայրերը կրկին բողոքում են (տեսանյութ)
TVԱյսօր կառավարության դիմաց իրենց բողոքի ակցիաներն էին շարունակում սևազգեստ մայրերը։ Խաղաղ պայմաններում զոված զինծառայողների ու զինվորների ծնողները պահանջում են իրենց զոհված որդիների մահվան գործերի արդար քննություն։
Մայրերի խոսքով՝ գործող իշխանության ներկայացուցիչները ոչինչ չեն անում դեպքերի բացահայտման համար:
Նրանք պատմեցին, որ Սեյրան Օհանյանի հետ կարողանում էին խոսել, պատմել իրենց խնդիրների մասին, մինչդեռ Տոնոյանին չեն կարողանում անգամ տեսնել: