ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ Մամուլի հաղորդագրություն (Տեսանյութ)
TVԳյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը
Վայոց ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրեցին «Արենի տնակ» հյուրատունը: Դժվարություններ շատ են եղել, սակայն երբեք չեն ընկրկել. ամեն ինչ հաղթահարել են միասին:
Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին:
Զույգը պատմում է՝ իրենց բիզնեսի կայացմանը օգնել են նաև գործընկերները: ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակել են իրենց հյուրատան տարածքը:
«Ծրագիր գրելուց շատ էինք մտածում՝ ինչի՞ց սկսենք: 15 օր ծրագրի շուրջ խոսում ու որոշում էինք, որ հարցին ոնց պատասխանենք: Հետո ծրագիրը ներկայացրինք ու հաջողեցինք: Շատ շնորհակալ եմ և՛ ԱԿԲԱ Ֆեդերացիային և՛ NABU-ին այս աջակցության ու օժանդակության համար»,-նշում է Արայիկը: