Բողոքի ցույցեր ողջ Վրաստանում 15-ամյա պատանու ինքնասպանության պատճառով
Международные новостиԱյսօր Վրաստանի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ցույցեր 15-ամյա Լուկա Սիրայձեի մահվան պատճառով, որը ցած էր նետվել 9-րդ հարկից երկու անգամ ոստիկանությունում հարցաքննության կանչվելուց հետո, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան։
Փաստաբանը, Լուկայի մայրը եւ իրավապաշտպանները ոստիկանությանը մեղադրում են դեռահասին ճնշելու մեջ։ Նրանց վարկածով՝ Լուկայից պահանջում էին խոստովանել, որ նա է կատարել խուլիգանական արարքը մասնավոր «Կանաչ դպրոցում», ուր չէր հաճախում հոկտեմբերից։ Պահակները դժգոհել էին ոստիկանությանը, որ ինչ-որ մեկը գիշերը մտել է ուսումնական հաստատության տարածք եւ մի քանի գրություն արել պատերին՝ «Դե, բռնի՛ր ինձ», «Քո..., այ կյանք», «Գլդանի», «Hot shot»։
Բողոքի ցույցը անցած երեկոյան սկսվել էր ՆԳՆ շենքի մոտ, իսկ այսօր առավոտվանից՝ խորհրդարանի, Պետական գրասենյակի, «Կանաչ դպրոցի» շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, որում մեղադրում էին պատանուն։
Ցույցեր են տեղի ունեցել նաեւ Բաթումում, Գորիում, Զուգդիդում, Ռուսթավիում եւ Քութաիսում, որտեղ մայթերին ու շենքերի վրա հայտնվել են «Քո..., այ կյանք», «Երազանքը սպանում է», «Համակարգը նեխել է» գրություններ։ Որոշ դեպքերում հանրահավաքները ուղեկցվել են ոստիկանության հետ ընդհարումներով, որը թույլ չի տվել ցույցի մասնակիցներին գրություններ կատարել պետհաստատությունների շենքերին եւ հարակից տարածքներում։