Կոթիում խաղաղ է. հաշվարկվում է վնասի չափը
ОбществоԵրեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը կրակել են Տավուշի մարզի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել էր պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել էր, որ երեկ ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց, որ հիմա վիճակը խաղաղ է, խուճապ չկա, հիմնարկները՝ դպրոց-մանկապարտեզ բնականոն գործում են.«Վնասների մասին այս պահին դեռ հստակ տեղեկություն չունենք: Մենք զանգահարում ենք բնակիչներին, այն թաղամասերում, որոնց ուղղությամբ կրակոցներ են եղել: Առայժմ ոչինչ չեմ կարող ասել»: