«Ովքեր և ինչու են գրքեր վառել 21-րդ դարում»
Международные новостиbbc.com-ը հոդվածում գրում է, որ Եվրոպայում ամենամասսայական «արգելված» գրքերի այրում տեղի է ունեցել 1930-ականներին Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների կողմից: bbc.com-ը որոշել է վերհիշել արդեն 21-րդ դարում տեղի ունեցած գրքերի հրապարակային այրման որոշ խոսուն (երբեմն ծիծաղելի) դեպքեր:
Դրանցից են 2019 թվականին Գդանսկում (Լեհաստան) կաթոլիկ հոգևորականների կողմից Հարրի Փոթերի մասին գրքերի այրումը, որոնք «քարոզում են կախարդություն և օկուլտիզմ»:
Անհայտ կրասնոդարցի ակտիվիստները 2016 թվականին այրել են Հենրի Միլլերի գրքերը, քանի որ «ռուսներին պետք չէ ծիածանային Եվրոպա իր սեռական ձնծաղիկներով և խաչված վարդերով, ավելի լավ է ատոմային ձմեռ լինի, քան գունավոր գարուն»:
Վորկուտայի լեռնամետալուրգիական քոլեջի գրադարանավարները 2015 թվականին վառել են Սորոսի հիմնադրամի աջակցությամբ հրատարակված բոլոր գրքերը, քանի որ «դրանք խարխլում են Ռուսաստանի հիմքերը և վտանգ են ներկայացնում սահմանադրական կարգի համար»:
ԻԳԻԼ-ը պետական մակարդակով 2015 թվականին Մերձավոր Արևելքում այրել է այն բոլոր գրքերը, որոնք ընկել են ձեռքի տակ՝ մոտավոր հաշվարկներով մոտ 112 հազար գիրք և ձեռագիր:
Այլիս (Ադրբեջան) գյուղի որոշ բնակիչներ այրել են իրնց հայրենակցի՝ Ակրամ Այլիսլուի «Քարե երազներ» վեպը, քանի որ «պետք է սպանել Ակրամ Այլիսլուին, նա դավաճան է, հայ է»: Բանն այն է, որ վեպը նվիրված է եղել 1980-ականներին սկսված Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Բացի դա, վեպի մեծ մասը նվիրված է հայրենի գյուղին, որի հայ բնակչությունը 1919 թվականին ոչնչացվել էր:
Ըստ Ակրամ Այլիսլուի, իր ստեղծագործության նպատակն է եղել ցույց տալ հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու հնարավորությունը, և նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարող է իր վեպը վիրավորել և ստորացնել ադրբեջանցիներին:
Կամո Խաչիկյան