Սա խայտառակություն էր, ես 40 տարվա մեջ նման բան չէի տեսել. Հենրիխ Մխիթարյանի մայրն այլևս ՀՖՖ գործկոմի անդամ չէ
СпортԱյսօր՝ դեկտեմբերի 23-ին, 13 ձայնով ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
Քվեարկությունից հետո Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունները որակեց խայտառակ. «Ես որոշել էի լռել, սակայն գիտեմ, որ տարաբնույթ մեկնաբանություններ կլինեն, սակայն չկարողացա չխոսել: Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն»:
«Պարզ է, որ նրանք հանդիպել են բոլոր ակումբների հետ, չգիտեմ ինչ պայմաններ են առաջարկել, ինչի արդյունքում նման բան որոշվեց: Ես, 40 տարի լինելով ֆուտբոլի մեջ, այսօր ներկայացված էի նորացված «Փյունիկի» կողմից, սակայն նրանք ամեն ինչ արեցին, որ նորացված «Փյունիկը» չմասնակցի ընտրություններին: Երևի ես նրանց խանգարում էի»:
Հենրիխի մայրն ասաց, որ ինքը վաղուց ՀՖՖ-ում չի աշխատում, գործկոմի անդամ էր, սակայն հիմա արդեն որոշեցին, որ ինքն այլևս գործկոմի անդամ չի լինելու:
Տիկին Թաշչյանը կարծում է, որ այս պայմաններում հայկական ֆուտբոլը չի զարգանա: