Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
Международные новостиԻնդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը: Այդ մասին դեկտեմբերի 24-ին հայտնել Է Bernama գործակալությունը:
«Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, ընկել 150 մետր խորությամբ կիրճը եւ հայտնվել Լեմատանգ գետում»,- գործակալությունը մեջբերել է տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքը: 50 ուղեւորներով ավտոբուսը Սումատրայի արեւմտյան ափի Բենգկուլու քաղաքից ուղեւորվել էր Պալեմբանգ քաղաք:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել:
Պատահարի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։