Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Սամվել Բաբայանի մանիպուլյացիան ճաքեր է տվել՝ վնասելով սեփական հեղինակությանը

Սամվել Բաբայանն ընդդեմ Արցախի Ոստիկանության վիզաների վարչության վարչական գործով նախնական դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է հայցվոր Բաբայանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա։ Ինչպես գիտենք Սամվել Բաբայանը դեռևս մայիսին դատի էր տվել Արցախի ոստիկանությանն` իրեն հաշվառումից հանելու համար:

Այստեղ հետաքրքրական է դառնում Բաբայանի հրապարակային վարքը, այն է՝ հանդես է գալիս հարցազրույցներով, հայտարարություններով՝ քննադատելով դատավարության արդարությունը, զուգահեռաբար քննադատությամբ թիրախավորելով Արցախի իշխանություններին: Սա խոսում է այն բանի մասին, որ Բաբայանը կանխավ գիտակցում է իր քաղաքական հայտ ներկայացնելու ֆիասկոյի մասին, փորձում է հանրային կեղծ հնչեղությամբ լեգիտիմացնել իր զոհի կարգավիճակը: Այնինչ, Արցախի դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ հստակ ասվում է, որ Սամվել Բաբայանի հայցի հիման վրա հարուցված գործով «տեղի է ունեցել դատական 8 նիստ, որից 7-ը հետաձգվել է բացառապես կողմերի միջնորդություններով, ընդ որում 6-ը՝ Բաբայանի ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Վերջին հետաձգումն էլ նույնպես եղել է Բաբայանի ներկայացուցիչների միջամտությամբ»:

Այս ամբողջ պատմության մեջ Բաբայանն անշուշտ ունի իր դրդապատճառները՝ Արցախում ունենալ իշխանություն: Թե ի՞նչ ճանապարհով, դա արդեն խոսակցության այլ թեմա է, ինչ վերաբերում է հավակնություններին, ապա Բաբայանին իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի՝ անգամ արցախցուն հանել արցախցու դեմ բոլորին մանիպուլացնելու ճանապարհով, լարվածություն առաջացնել և ժողովրդի մեջ կեղծ երկընտրանք ձևավորել՝ պայմանավորված ստով ու ցինիզմով: Ինչը փաստում  վերջինիս պաշտոնական հայտարարությունը՝ արված դատական նիստի հետաձգումից հետո:

Բաբայանը նշում է՝ «...Հրաշք տեղի չունեցավ, կենդանիները մարդ  չդարձան  և այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը: Այսօր ավարտվեցին հեքիաթները, որոնցով վերջին քսան տարում կերակրել են մեր ժողովրդին: Մարդիկ, ովքեր այն ժամանակ ջանք չէին խնայում իշխանություն զավթելու համար և զավթելով այն, հարկի-անհարկի մեղադրում էին  ինձ, թե  ես խանգարում եմ ժողովրդավարական արժեքների ներդրմանը, իմ անզիջողականությամբ ու կտրականությամբ  թույլ  չեմ տալիս լուծել ղարաբաղյան հարցը, այսօր, ժողովրդի աչքի առաջ  կայացրեցին  ոչ թե իմ,  այլ իրենց  դատավճիռը»:

Ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանի գրանցման հարցը ղարաբաղյան հարցի լուծումը թույլ տալ-չտալու հետ…

Իսկ արդյո՞ք իշխանությունը զավթվել է Արցախում: Հիշեցնենք, որ Արցախում իշխանությունը ձևավորվել է համապետական ընտրությունների միջոցով, որին մասնակցել են բազմաթիվ միջազգային դիտորդական կազմակերպություններ՝ տալով դրական եզրակացություն ընտրական գործընթացների ժողովրդավարական չափանիշներով կազմակերպելու և առավելագույն թափանցիկության վերաբերյալ: Սա անհերքելի փաստ է: Ինչ վերաբերում է նրան, թե դատական նսիտի հետաձգմամբ «ժողովրդի աչքի առաջ  կայացրեցին  ոչ թե իմ,  այլ իրենց  դատավճիռը», ապա սրանով Բաբայանը ուղղակի փաստում է իր ռևանշիստական նկրտումները: Իսկ դա ինչ վտանգներ ունի իր մեջ, կարծում եմ բոլորն էլ ունեն որոշակի հիշողություն Բաբայանի՝ իշխանության մեջ եղած ժամանակներից, թե ինչպիսի վախի մթնոլորտում էին ապրում, և ինչպիսին էր Արցախի զարգանալու, խեղված ճակատագիրը: Բաբայանը անկեղծ է, երբ ասում է, որ ինքը խանգարել է Արցախի զարգացման բնականոն ընթացքին, սակայն դա ասում է՝ ուրիշին վերագրելով խոսքերը: Իսկ իրականում ինչպես է եղել, գիտի յուրաքանչյուր արցախցի:

Բաբայանի ոճի մեջ է, երբ թույլ է տալիս որևէ սխալ և սկսում է մեղադրել բոլորին՝ չընդունելով սեփական սխալները, որոնց վրա կարելի է սովորել ու շտկել իրավիճակը: Նմանատիպ իրավիճակ է առաջացրել այս օրերին, իր դատական հայցի շրջանակներում, իսկ դրանից առաջ ստորագրահավաքի նախաձեռնությամբ:

Թե ինչպիսին էր ստորագրահավաքի լեգիտիմությունը, շատ է խոսվել, իսկ կա՞ր արդյոք ստորագրահավաքի պահանջ, դրա գնահատականը տրվեց խորհրդարանում:

Որպես քաղաքական գործիչ Բաբայանը քանիցս ապացուցել է իր ձախողված լինելու հանգամանքը, Արցախում չստացվեց մնալ քաղաքականության մեջ, փորձ արեց կուսակցություն ստեղծել Հայաստանում, որը նույնպես ձախողվեց, երկար դադարից հետո, կրկին փորձ է արվում Արցախում: Որն է «կրկին փորձիր» ձևաչափով առաջնորդվելու դրդապատճառը, թերևս ժամանակը ցույց կտա, սակայն մնում է ենթադրել, որ Բաբայանը կմնա լոյալության ու կոռուցողականության շրջանակներում և տոներց առաջ ու առավելևս ընտրություններց առաջ ավելորդ կրքեր չի բորբոքի:

Անդրանիկ Հարությունյան

           

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри