Գերագույն դատարանը 2020 թվականին կքննարկի Թրամփի ֆինանսական դոկումենտացիայի մասին գործը
Международные новостиԱկնկալվում է, որ մյուս տարի ԱՄՆ Գերագույն դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերի հետ կապված մի քանի գործի մասին որոշում կկայացնի, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Փաստաթղթերը ներկայացնել պահանջում են դեմոկրատները, որոնք հետաքննում են ԱՄՆ ընտրություններում կոռուպցիան եւ արտասահմանյան միջամտությունը: Խոսքը նախագահի բիզնեսի հետ կապված գործերի մասին է:
Դեմոկրատները վաղուց պահանջում են հասանելիություն ստանալ Թրամփի հարկային հայտարարագրին՝ իմանալու համար, թե արդյոք նրա մոտ շահերի բախում կա արտասահմանյան սուբյեկտների հետ շփումներում, արդյոք նա չի խաբել՝ կապված հարկերի հետ, արդյոք շահ չի ստացել 2017 թվականին անցկացված հարկային բարեփոխումից:
Բացի այդ, հայցվորները պնդում են, որ Թրամփի Trump International խախտում է պարգեւատրումների մասին հակակոռուպցիոն դրույթը:
Պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրաժարվել է հեռանալ իր բիզնեսից: Նա պնդում է, որ նախագահի ինստիտուտը չի օգտագործում իր անձնական շահերից ելնելով եւ շարունակում է իր սեփականությունն օգտագործել քաղաքական նպատակներով:
2019 թվականի երրորդ եռամսյակում Թրամփին պատկանող շինություններում դրամահավաքները 125 մլն դոլար են հավաքել Թրամփի նախընտրական քարոզչության եւ Հանրապետական ազգային կոմիտեի համար: Թրամփը պնդում է, որ մարդիկ օգտագործում են իր հյուրանոցները, քանի որ «դրանք լավագույնն են»: