«Մենք վատը տեսել ենք, հիմա պետք է պահենք մեր ունեցած լավը». աստղաբանը՝ 2020-ի սպասելիքների մասին
ИнтервьюՈրքան էլ բոլորս պնդենք, որ չենք հավատում կանխատեսումներին, ամեն դեպքում գոնե մեկ անգամ աչքի տակով նայում ենք, թե «ինչ են հուշում մեզ աստղերը»:
Աստղաբան Լուսյա Հակոբյանն ասում է՝ 2020 թվականը Այծեղջյուրի տարի է, եթե հաշվարկները կատարենք` հաշվի առնելով Յուպիտեր մոլորակը։
«Սկսվել է մոլորակների շքերթ։
Յուպիտերը, Սատուրնը, Վեներան և Մերկուրին հավաքվել են մի տեղ։ Այծեղջյուր կենդանակերպն իրենից ներկայացնում է ծայրահեղություններ: Տարին սկսվելու է լուսնային խավարումով՝ հունվարի 10-ին։
Զգացմունքները պետք է զսպել, սադրանքների չգնալ:
Անցյալից եկող սխալները՝ դավաճանություններ, կեղծիքներ, ստորություն, ամենը պետք է մաքրվի, որպեսզի ընտանիքներում անախորժություններ, հիվանդություններ չլինեն»,-«Past.am»-ի հետ զրույցում ասում է Հակոբյանը։
Նա ընդգծում է՝ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած արևի մեծ խավարումն ազդում է կրակի կենդանակերպերի վրա՝ Խոյ, Առյուծ և Աղեղնավոր։
«Մեկի համար կարող է լավ լինել, մյուսի համար՝ վատ։ Խավարում նշանակում է մաքրում, ջնջում։ Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածը համարվում է միջանցք։ Այդ միջանցքում ոչ մի լուրջ գործեր, պայմանագրեր, անգամ ամուսնություններ կապել չի թույլատրվում։
Այդ ընթացքում մարդը պետք է ձերբազատվի իր վատ արարքներից, գործողություններից, ուրախությամբ և աղոթքով դիմավորի Նոր տարին։
Շատ լավ կլինի, եթե մեր ամբողջ ժողովուրդը դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, երբ հնչեն տարվա ավարտն ազդարարող զանգերը, միասնական աղոթք հղի առ Աստված։
Երկինքը պատռվելու է, այդ ամբողջ դրական լիցքը գնալու է վերև և լավ իրադարձություններ լինեն հայ ժողովրդի համար»,-նշում է մեր զրուցակիցը:
Հակոբյանը շեշտում է՝ խավարումը շատ կարևոր ժամանակաշրջան է։
«Արևի և լուսնի խավարումների միջև Նոր տարին է։
Երբ ժողովուրդն ասում է՝ ոնց սկսենք տարին, այնպես էլ այն կանցնի, դա մի քիչ աբսուրդային եմ համարում։
Ամեն օրը պետք է այդպես սկսես։ Արթնացար, Աստծուն պետք է շնորհակալ լինես, որ լույսը բացվել է:
Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 10-ը մարդն ինչքան կարող է, պետք է ուրախ լինի, ազնիվ, կապը Արարիչի հետ կապի:
2020 թվականը ծայրահեղությունների տարի է։ Սադրանքները, նախանձը մարդու մեջ նստած է։ Դավաճանությունը շարունակվում է։
Դավաճան մարդկանց տան մեջ հիվանդություններ և անախորժություններ են լինելու։
Եթե մաքրման շրջանը հաղթահարեցինք, լուսնային խավարումից հետո եղած հարվածները մարդիկ թեթև կտանեն։ Պետք է բաց թողնենք անցյալի կարծրատիպերը, որ մեր ընտանիքներում լույս լինի։ Ամեն ինչ կախված է մեր ընտանիքներից»,-հավելում է աստղաբանը:
Նա նշում է՝ պատերազմ ու խոշոր երկրաշարժեր Հայաստանում չեն լինելու։
«Հատուցման ժամանակաշրջանը սկսվել է: Աշխարհի տարբեր երկրներում արյունահեղություններ են, մենք վատը տեսել ենք, հիմա պետք է պահենք մեր ունեցած լավը: Մեր երկիրը պետք է ծաղկի»,-եզրափակում է Լուսյա Հակոբյանը։
Լուսինե Առաքելյան